Սուրեն Պապիկյանը և ԱԷՄԳ-ի փոխտնօրենն անդրադարձել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվության բաժնից։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից:

Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի միջոցով Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտական ներուժի զարգացման, կադրերի վերապատրաստման հետ կապված հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով