Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ:  «Euronews»-ը տեղեկացնում է, որ ցիկլոնն ուղեկցվում է փոթորկոտ քամիներով և ուժեղ անձրևներով: Ամենից շատ տուժել են Զակինֆ, Կեֆալոնիա, Իտակա կղզիները, այնտեղ վնասվել են էլեկտրալարերը, ջրով ծածկվել են ճանապարհները, ջրալցվել են բազմաթիվ տներ և այլն:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների, որոնց հետևանքով ջրհեղեղ է գրանցվել երկրի կենտրոնական մասում:

Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները խափանել են նաև ծովային հաղորդակցությունը: Հունաստանի առափնյա պահպանության ուժերը սկսել են փրկարարական աշխատանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով