Եվրամիությունը ֆինանսավորում է Գյումրիի լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը |shantnews.am|

shantnews.am: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Գյումրի է այցելել, վերջինս հաճախ է հանրապետության երկրորդ քաղաքում լինում, հետևում է այն ծրագրերի ընթացքին, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից: Դեսպանը հանդիպել է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ, քննարկել առաջիկա անելիքներն ու խոսել նոր դրամաշնորհային ծրագրի մասին:

Մոտ 2 մլն եվրոյի ծրագիր է իրականացվելու Գյումրիում: Գումարը ծախսվելու է քաղաքի ամբողջ լուսավորության ցանցի արդիականացման վրա: Ավելի քան 5000 նոր լուսակետեր են ավելանալու:

Եվրամիության ներդրումային, դրամաշնորհային  ծրագրերը վերջին երկու տարիներին վերաբերել են փոքր ու միջին ձեռնարկատիրությանն ու հյուսիսային տարածաշրջանում՝ Աշոցքում ձմեռային տուրիզմի զարգացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով