tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում քվեարկություն է իրականացվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Մենք, քննարկելով այդ հարցը, համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ այն, ինչ մարդիկ սպասում էին հեղափոխության արդյունքում, չի իրականացվել:
«Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել, որպեսզի ներկայացնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը»:
Դավիթ Խաժակյանը դժվարացավ պատասխանել, թե արդյոք այլ ուժեր կմիանան իրենց բողոքին, սակայն վստահ է, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչներ դժգոհ են Հարությունյանի կառավարումից, որն էլ խոսում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահն է եկել: