shantnews.am: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին:
«Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների, իմ գործընկերների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է այդպիսի կանոնակարգում կամ Առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա: Խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ: Սրան պետք է լրատվամիջոցներն էլ անդրադառնան, ֆեյք էջերում ստեղծվող էջերին չգնան: Տեսնելով ինչ խնդիրներ են առաջանում, հետևելով ընթացին՝ մենք փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտոթյունը լինի: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ հանրությունը և այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը: