armenpress.am: Չի բացառվում, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը վայր կդնի մանդատը և պաշտոն կստանա կառավարությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ճիշտ են լուրերը, թե Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր կդնի ու կառավարությունում պաշտոն կստանա:
«Նման քննարկում եղել է, բայց ես կառաջարկեմ մի փոքր սպասենք: Եթե նման վերջնական որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք այդ մասին»,-ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարն այլ մանրամասներ չհաղորդեց: