Պուտինը Բելառուսի հարցում սպասողական դիրք է ընտրել. Տիխանովսկայա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպասողական դիրք է ընտրել Բելառուսի հարցում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի աջակցությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չափավոր է և պասիվ, գրում է eadaily.com կայքը:

«Պուտինն աջակցում է նրան (Ալեքսանդր Լուկաշենկոյին), բայց ոչ այնքան ակտիվ», – ասել է Տիխանովսկայան  լեհական «Րեչ Պոսպոլիտա» պարբերականին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Բելառուսի նկատմամբ Մոսկվայի ռազմավարության վերաբերյալ հարցին:

Նրա կարծիքով,` Ռուսաստանի նախագահը սպասողական դիրք է ընտրել և «որոշել է սպասել, քանի դեռ կողքից կանգնած նայում է»:

«Մենք Ռուսաստանին, ինչպես նաև մյուս երկրներին խնդրում ենք հարգել մեր ինքնիշխանությունը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրի ներսում, չի վերաբերում մեր հարևաններին: Մենք ուզում ենք ամեն ինչ ինքներս լուծել ՝ առանց միջամտելության», -նշել է Տիխանովսկայան ՝ ասելով, որ «զորքեր մտցնելն իմաստ չունի, քանի որ այնտեղ խաղաղ ցույցեր են անցկացվում մեկ անձի դեմ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով