Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Մինսկի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է դիտարկում:

«Մենք չափազանց մտահոգված ենք բելառուսական բողոքների գլխավոր դեմքերից մեկի` Մարիա Կոլեսնիկովայի ճակատագրով և քննարկում ենք Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը ձերբակալվել են «իշխանությունը զավթելու» գործով: Ընդդիմադիրների շտաբում և բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:

Բելառուսի դատախազությունը հարուցել էր այս գործը ընդդիմության Համակարգող խորհրդի դեմ և դրա շրջանակում արդեն հարցաքննել էր նախագահության անդամներին, բայց՝ վկաների կարգավիճակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով