factor.am: Դպրոցների անձնակազմը՝ շուրջ 30 հազար հոգի, մինչ դասերի մեկնարկը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Factor.am-ին Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ թեստավորման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից:
Առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորումը կազմակերպեն: Ուսուցիչները կթեստավորվեն մոտակա պոլիկլինիկաներում՝ ըստ նախապես կազմված ժամանակացույցի:
Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը՝ դպրոցի անձնակազմի (մանկավարժական և վարչական) թեստավորման մասին օգոստոսի 22-ին Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։