armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Որոշումը ստանալուց հետո կծանոթանանք և դրա վերաբերյալ դիրքորոշում կարտահայտենք»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Միջնորդությունը կապված էր միջդատական վարույթների մակագրությունների կարգի հետ։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։