Էրդողանը Եվրոպայի խորհրդի նախագահի հետ քննարկել է Միջերկրական ծովի արևելքում առկա իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում առկա իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի կապի և հաղորդակցության նախարարությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, իբր Եվրամիությունը պետք է «արդարացիորեն կատարի Հունաստանի և ԵՄ մի քանի անդամ երկրների` Միջերկրական ծովի արևելքում իրավիճակը սրելուն ուղղված քայլերը կանխարգելելու իր պարտավորությունները»:

Թուրք ղեկավարն ընդգծել է նաև, որ եվրոպացի քաղաքական գործիչների «սադրիչ ելույթներն ու քայլերը չեն ծառայի հարցի լուծմանը, իսկ ԵՄ դիրքորոշումը կդառնա անկեղծության ստուգում միջազգային իրավունքի և տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից»:

Էրդողանը ԵՄ հաստատություններին և անդամ երկրներին կոչ է արել  մնալ արդար, անկողմնակալ, օբյեկտիվ և պատասխանատու տարածաշրջանային բոլոր հարցերում, հատկապես` Միջերկրական ծովի արևելքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով