Ռուսաստանը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել |tert.am|

tert.am: ՌԴ կառավարությունն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մանրամասնելով, որ ցանկում է ներառվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Նախկին ղեկավարից բացի պատժամիջոցների «սև ցուցակում» են հայտնվել նաև «Օկեան Էլզի» ռոք խմբի մենակատար, ուկրաինական «Գոլոս» կուսակցության նախկին առաջնորդ Սվյատոսլավ Վակարչուկը:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 41 մարդ, որոնց՝ ՌԴ տարածքում գտնվող անկանխիկ գումարային միջոցները, չթղթավորված արժեթղթերն ու գույքը սառեցվում և արգելափակվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով