Արարատի մարզի 32 համայնքում իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր:
Մարզպետարանից հայտնում են, որ ծրագիրն իրականացնում է ՀՀ Կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ:
Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 318 միլիոն դրամ, որից 90%-ը ֆինանսավորում է Եվրասիական զարգացման բանկը, 10%-ը՝ համայնքները:
Համայնքներում կատարվող աշխատանքները Արարատի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են և վերահսկողության ներքո: