Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ թողնում է պետական ծառայությունը:
«Հարգելի’ ընկերներ, տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաև դատավարության հակադիր կողմում»։