Ժամը 20:40-ի դրությամբ՝ Ազգային ժողովի, ապա ԱԱԾ շենքի տարածքից բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 177 է: Այս մասին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նա նշեց, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: