Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը»,- հայտնել է Հարությունյանը: