ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրին

ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրին։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները քվեարկել են կողմ։  Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քվեարկությունից հետո ասաց Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից նիստին չի մասնակցել միայն Սասուն Միքայելյանը, ըստ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ վերջինս վատառողջ է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով