Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ Այսօր տեղի ունեցած փակ քվեարկությունից հետո ասաց Հաշվիչ հանձնախմբի ղեկավար, պատգամավոր Վահագն Հովակիմյան
«Ազգային ժողովի 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 87-ը։ Քվեատուփում առկա էր 87 քվեաթերթիկ, դեմ՝ 0, կողմ՝ 87 ձայներով»,- հավելեց Հովակիմյանը։
Այսպիսով, ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը։
Հիշեցնենք, որ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից նիստին չի մասնակցել միայն Սասուն Միքայելյանը, ըստ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ վերջինս վատառողջ է։