armenpress.am: Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, Գարդեզ քաղաքում պայթել Է ականապատված ավտոմոբիլ, այնուհետեւ հետեւել Է կարճատեւ փոխհրաձգություն, որի ընթացքում երկու հարձակվողներ ոչնչացվել են:
Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: