tert.am: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմնավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դեռ հստակ ամսաթիվ որոշված չէ հանդիպման համար:
«Հաստատվել է ռուս-բելառուսական դաշնակցության հետագա ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված տրամադրվածությունը»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ: