shantnews.am: Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում 28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։ Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր հատվածները։
Մանրաքարի, այսպես ասած, շարժական արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։ Տեղում շեբին են արտադրում։ Մարզի բազալտի հանքերից հանված քարը տեղում մանրացնելու հնարավորությունը մի քանի անգամ հեշտացրել է շինարարների գործը։
Հաշվի առնելով ճանապարհի գերծանրաբեռնվածությունը, վրացական ու թուրքական բեռնատարների մշտական անցուդարձը՝ նախատեսվել է երկշերտ ասֆալտը փոխարինել եռաշերտով:
«Նախնական նախագծով ամբողջ ճանապարհը երկու շերտով էր ասֆալտապատվելու: Քանի որ նախարարությունը թույլատրում է պրոյեկտի գնային մասի 15 տոկոսի փոփոխություն, մենք ինչքան կարողացել ենք, պրոյեկտը փոփոխել ենք, երկշերտ ասֆալտը կլինի եռաշերտ»,- նշեց «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Անդրանիկ Մանուկյանը:
Հիմա նախագծային հաջորդ փոփոխության հաստատմանն է սպասում շինարարը։ Առաջարկել են ճանապարհի վտանգավոր շրջադարձերում ու հատվածներում մետաղական արգելափակոցներ տեղադրել։ Նախագծային փաստաթղթում դրանք ներառված չեն :
«Արգելափակոցներ պետք է ավելացվեն, ճանապարհը հիմնականում շատ վտանգավոր հատվածներ ունի, սարերի միջով է անցնում: Մենք նամակ են ուղարկել նախագծող ընկերությանը, հուսանք, որ կավելացնեն և բաց մնացած 3 կմ հատվածներում կտեղադրվեն արգելափակոցներ»,- նշեց տեղամասի պետը:
Շարունակությունը՝ shantnews.am-ում։