armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում: Տեղեկատվությունը հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՃՏՊ-ն տեղի էր ունեցել հունիսի 13-ին, իր անձնական մեքենայի ղեկին եղել էր Թորոսյանը, մեքենայի աջ կողմով հարված էր եղել 10-ամյա մի երեխայի։ Նրան նախարարը տեղափոխել էր հիվանդանոց, անցկացվել էին բոլոր հետազոտությունները, երեխայի մոտ կար միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք։ Այս դեպքի մասին առաջինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հենց նախարարը: