tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սերտ համագործակցային և բարեկամական կապեր ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք, անշուշտ, անտարբեր չենք այնտեղ տեղի ունեցող դեպքերի նկատմամբ։ Այն Ռուսաստանին մոտ, գուցե ամենամոտ երկիրն է և՛ էթնիկ, և՛ լեզվական, և՛ մշակութային, և՛ հոգևոր առումներով։ Մենք տասնյակ, հնարավոր է՝ հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ուղղակի բարեկամական կապեր ունենք նրանց հետ։ Սերտ համագործակցություն ունենք արդյունաբերական ոլորտում»,-նշել է նախագահը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։