armtimes.com: 2020 թվականի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն, եւս 11 ընկերություն գտնվում է հավաստագրման գործընթացում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. ընթացքում կազմել է 364, ստեղծվել է շուրջ 960 նոր աշխատատեղ»,- ասաց նախարարը:
Արշակյանն ընդգծեց, որ նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են ԱՄՆ-ի, Չեխիայի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նոր ընկերություններ։