ՌԴ և Բելառուսի նախագահները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 24-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը։

Նախագահները քննարկել են ստեղված իրավիճակը Բելառուսի ներսում և Բելառուսի շուրջ։

Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս կապակցությամբ նախագահները համաձայնել են, որ Բելառուսի քաղաքացիները ինքնակամ մասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում արտադրված կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին: Բելառուսը կդառնա նաև առաջին երկիրը, որը կստանա այս պատվաստանյութը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով