tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգներն ինչ-որ պահի կարող է ընդհանրապես դադարեցնել Չինաստանի հետ բիզնեսը:
«Դուք հարցնում եք ինձ՝ պատրաստ կլինե՞մ արդյոք բաժանել ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունները և բիզնես չվարել Չինաստանի հետ: Դա շատ հետաքրքիր հարց է, որովհետև մինչև հիմա մենք ոչինչ չենք ստացել Չինաստանից, միայն գումարներ ենք կորցրել»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք մեզ հետ սխալ են վարվում: Ես կմտածեմ այդ մասին»,- հավելել է նախագահը:
Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե սպասվող նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը հաղթանակ տանի, ապա Չինաստանը կտիրի ԱՄՆ-ին, իսկ մարդիկ ստիպված կլինեն չիներեն սովորել: