Հունիսի 13-ին՝ ժամը 16։08-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։