Ալեքսեյ Նավալնին Օմսկի N1 շտապօգնության հիվանդանոցի տոկսիկիլոգիական վերակենդանացման բաժանմունքում է։ Նա կոմայի մեջ է, միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքավորմանը։ Այս մասին թվիթերի իր օգտահաշվում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Գրում է rbc.ru-ն։
Նավալնիի բժիշկը հայտնել է, որ այժմ մեկնում է Օմսկ: Նա նշել է, որ նախնական հայտարարություններ չի կարող անել, սակայն Նավալնին երբևէ որևէ բանից ալերգիա չի ունեցել։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի