shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ինչպես նշվում է, զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես ճնշումը, որ գործադրվում է Բելառուսի վրա դրսից։ Բացի դրանից՝ Պուտինը կրկին վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Մինսկին խնդիրների լուծման հարցում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը նշել էր, որ եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։