Շրջակա միջավայրի նախարարը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրված տարածքների վճարները

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամ տրամադրված տարածքների տարեկան վճարները: Այս մասին  նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։ Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Հանձնարարեցի շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները»,- գրել է Պետրոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով