14։36- Մոլդովայի նախագահը հայտնել է, որ երկիրը պաշտոնապես Ռուսաստանի կառավարությանն են դիմել, որ կորոնավիրուսի պատվաստանյութը Մոլդովա մատակարարվի անմիջապես, երբ ՌԴ-ն որոշի սկսել դրա արտահանումը: |armenpress.am|
14։32- Թուրքիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1,243 նոր դեպք, մահացել է 21 մարդ, առողջացել՝ 965-ը: Երկրում մինչ այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 245,635 և մահվան 5,912 դեպք: |ermenihaber.am|
12։45- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 114 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15,498 պացիենտ: Երկրում օրվա ընթացքում հաստատվել է վարակման 5,065 նոր դեպք, ընդհանուր՝ 912,823 դեպք: |aysor.am|
12։01- Օգոստոսի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1306 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 17 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1085 մարդ: |aliq.ge|
11։54- Վրաստանի կառավարության կողմից ընդունված փոփոխությունների համաձայն՝ երկրում կարանտինի և մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից 12-ի է կրճատվել: |aysor.am|
10։14- ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակը համաշխարհային տնտեսությանն ամսական 375 միլիարդ դոլարի վնաս է պատճառում: Նրա խոսքով՝ համաճարակի կարճաժամկետ հետևանքների հաղթահարման համար աշխարհն արդեն տրիլիոնավոր դոլարներ է ծախսել: |shantnews.am|