Խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, հնչեցվել են հայհոյանքներ. Ոստիկանություն |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ուշ երեկոյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի Աբովյան փողոցի ժամանցի օբյեկտներից մեկում ոստիկանների և գործարար, հանրապետական նախկին պատգամավոր Սանվել Ալեքսանյանի եղբորորդու, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի միջ միջադեպ է եղել։ Համացանցում այս միջադեպի տեսանյութը հայտնվեց։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ոստիկանները ուժ են կիրառել Ալեքսանյանի նկատմամբ պարետատան սահմանած կանոններին և ոստիկանների պահանջին չհետևելու համար։

Ոստիկանությունից փոխանցեցին՝ ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Աբովյան փողոցի ակումբներից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով