Բելառուսում ԵՄ անդամ մի շարք պետությունների դեսպաններ այսօր ծաղիկներ դրեցին Մինսկի Պուշկինսկայա փողոցում, որտեղ այս շաբաթ մահացել էր բողոքի ակցիաների մասնակիցներից մեկը։ Հայտնում է svoboda.org-ն։
ԵՄ ներկայացուցչությունը Մինսկսում նաև հայտարարություն էր տարածել, որում կոչ են անում Բելառուսի իշխանություններին զերծ մնալ խաղաղ ակցիաների ճնշմանն ուղղված քայլերից ու ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի