Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Ցանկացած երկիր, որ վճարում է երրորդ ուժերին ամերիկացիների սպանության համար, պատասխան է տալու նման պահվածքի համար, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այս մասին նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` մեկնաբանելով ամերիկյան մամուլում վերջերս ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գումար է առաջարկել «Թալիբան» շարժման զինյալներին՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների դեմ հարձակումների դիմաց։

«Եթե Ռուսաստանը գումար է առաջարկում ամերիկացիների կամ արևմտյան այլ պետության քաղաքացիների սպանության համար, ապա ստիպված է լինելու շատ լուրջ պատասխանատվություն կրել դրա համար։ Ես հենց դա եմ փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին։ Դրա հետ մեկտեղ մենք քաջատեղյակ ենք պատմությունից և հիշում ենք, որ Ռուսաստանը նախկինում զինում էր «Թալիբանին», – նշում էր Փոմփեոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով