Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին երկխոսության կոչ է արել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված լարվածությանը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք կողմ են Հունաստանի հետ խնդիրը լուծել երկխոսության միջոցվով՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Աքարը հույս է հայտնել, որ Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն՝ շեշտելով նաև որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը։

«Պետք է իմանան, որ մեր ծովերը մեր կապույտ հայրենիքն են։ Ամեն կաթիլը թանկ է մեզ համար»,-ասել է թուրք պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով