ԵՄ փոխնախագահ Ժոզեֆ Բորելի ու Բարձր հանձնակատար Օլիվեր Վարհեկյեյի համատեղ հայտարարությունը Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին․
«Նախագահական ընտրությունները Բելառուսում տեղի ունեցան օգոստոսի 9-ին: Եվրոպական միությունը քանիցս բարձրաձայնել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն պատշաճ մակարդակի վրա:
Ընտրություններին հաջորդած գիշերն ուղեկցվում էր պետության կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված անհամաչափ ու անընդունելի բռնություններով: Ըստ հաղորդումների՝ այդ պատճառով մի մարդ զոհվել է, շատերը՝ վնասվածքներ ստացել: Մենք դատապարտում ենք բռնությունը ու կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բերման են ենթարկվել անցած գիշեր: Բելառուսի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը կպահպանվի:
Որպես շարունակություն աննախադեպ միասնության՝ հանուն ազատ ընտրությունների ու ժողովրդավարության, Բելառուսի ժողովուրդն ակնկալիք ունի, որ իրենց քվեների հաշվարկը կլինի արդար: Առանցքային է, որ ԿԸՀ-ն հրապարակի տվյալներ, որոնք արտահայտում են Բելառուսի ժողովրդի ընտրությունը:
Միայն մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ ու արդար ընտրությունների պահպանումը կերաշխավորի Բելառուսի կայունությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք հետևել զարգացումներին, որպեսզի գնահատենք, թե ինչպիսին պետք է լինի ԵՄ արձագանքն ու հարաբերությունները Բելառուսի հետ հետագա զարգացումների լույսի ներքո»: