ԵՄ-ն կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները |tert.am|

tert.am: Եվրամիության խորհուրդը կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները, որոնք ավելի վաղ փակվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, գրում է eadaily.com-ը:

Նոր ցանկից հանվել է միայն Մարոկկոն, և նախորդ ցանկի համեմատ՝ նոր ցանկում մնացել է 10 երկիր՝ Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը: 

 

Բացի այդ, Եվրամիությունը հնարավոր է համարել Չինաստանից մարդկանց մուտքը, սակայն միայն մի պայմանով՝ եթե Պեկինը նույնպես բացի սահմանները:

Ռուսաստանը նոր ցանկում ևս չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով