shantnews.am: Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյուններից հետո բազմաթիվ պետություններ օգնություն են առաջարկել Լիբանանին: Այդ պետությունների շարքում են Եվրոպական Միությունը, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարի պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ այսօր բժշկական պարագաներ տանող առաջին ինքնաթիռը մեկնել է Լիբանան: Դրան ավելի ուշ կհետևի ևս 3 ինքնաթիռ, որոնք կտանեն 500-ական մահճակալով 2 դաշտային հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Հունաստանի իշխանությունները նույնպես հաղորդել են, որ երեկ Բեյրութ են ուղարկել C-130 ուղղաթիռ, որը տարել է 12 փրկարարի և բժշկական պարագաներ: