tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում բոլոր տեսակի ընտրությունները բազմօրյա ձևաչափով անցկացնելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններն ընդունվել էին Պետդումայի կողմից և հաստատվել Դաշնային խորհրդի կողմից: Այժմ արդեն Ռուսաստանում բազմօրյա քվեարկության ձևաչափը կտարածվի ոչ միայն ՏԻՄ, այլ նաև խորհրդարանական ընտրությունների վրա:
Ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ընտրատեղամասերը կկարողանան աշխատել մի քանի օր շարունակ, բայց ոչ ավելի, քան 3 օր: Այս ձևաչափով քվեաթերթիկները կհաշվվեն վերջին օրը, քվեարկության ձևաչափը`ընտրական հանձնաժողովների շենքերից դուրս` բնակելի վայրերի հարակից տարածքներում, կպահպանվի:
Միևնույն ժամանակ, այս ձևաչափով, վաղաժամ քվեարկություն այլևս չի կազմակերպվի: