Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 28-ին զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեծն մարգարե-14» անվամբ զորավարժություններն անցկացվում են ռազմածովային և օդատիեզերական ուժերի մասնակցությամբ: Մանևրների ժամանակ օգտագործվելու են նաև հրթիռային ստորաբաժանումներն ու անօդաչու թռչող սարքեր:

Նշվում է, որ զորավարժությունների անցկացման ժամանակ զինված ուժերը տվյալներ է ստանում «Նուր» արբանյակից, որն Իրանի առաջին ռազմական արբանյակն է և ուղեծիր է դուրս բերվել այս տարվա ապրիլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով