Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5․600-ը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 26-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 40․016 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 927 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․010 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 209.487 մարդ, իսկ 1.249 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 226․100 և մահվան 5․613 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 572.688-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով