tert.am: Իսպանիայիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի բռնկումները հսկողության տակ են: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, հղում տալով BBC-ին, այդ մասին Մադրիդը հայտնել է, երբ Մեծ Բրիտանիայում Իսպանիայից ժամանած անձանց ուղարկել են մեկուսացման:
Միևնույն ժամանակ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ երկիրն անվտանգ է ոչ միայն իսպանացիների, այլև զբոսաշրջիկների համար:
Սահմանափակների չեղարկումից հետո այս երկրում սկսել էր աճել վարակվածների թիվը: Որոշ շրջաններում նոր սահմանափակումներ են մտցվում, մասնավորապես՝ պարտադիր է դառնում դիմակների կրումը: