Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․07․20 (թարմացվող)

21։00-  Ադրբեջանում  կորոնավիրուսի վարակի 417 նոր դեպք է արձանագրվել, 602 մարդ առողջացել է: 9 քաղաքացի մահացել է։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30.050 է, 22.684 մարդ առողջացել է, 417 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 6.949 հիվանդ կա: |factor.am|

 

20։46- Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի բռնկումները հսկողության տակ են: Այդ մասին Մադրիդը հայտնել է, երբ Մեծ Բրիտանիայում Իսպանիայից ժամանած անձանց ուղարկել են մեկուսացման: Սահմանափակների չեղարկումից հետո երկրում սկսել էր աճել վարակվածների թիվը: Որոշ շրջաններում նոր սահմանափակումներ են մտցվում, մասնավորապես՝ պարտադիր է դառնում դիմակների կրումը: |tert.am|

 

19։40- Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 31.3 հազարը: Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 825 դեպք։ Համավարակի սկզբից ի վեր՝ մահացել է 1011 մարդ: Ապաքինվել է 22 421 մարդ: |tert.am|

 

17:50- Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.333 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 291.172 է։ Մեկ օրում 216 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնել է 15.700-ի: Միաժամանակ, մինչ օրս 253.213 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: |factor.am|

14:20- Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, համաճարակի բռնկումից հետո` մինչ օրս մահացել է մոտ 645 հազար մարդ: Վարակակիրների ու մահացածների թվով առաջատար եռյակն անփոփոխ է արդեն մի քանի շաբաթ` ԱՄՆ, Բրազիլիա, Հնդկաստան: |azatutyun.am|

13:40- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս պահի դրությամբ՝ երկրում հաստատված է 1131 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը դարձել է 920:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ: |factor.am|

10:20- Հս․ Կորեայի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսով վարակման կասկածելի առաջին դեպքի մասին․ կասկած կա Հվ․ Կորեայից վերադարձած մի քաղաքացու վերաբերյալ, որի մոտ COVID19-ին բնորոշ ախտանշաններ են դրսևորվել:

Ըստ երկրի պաշտոնական տվյալների՝ մինչ այժմ այնտեղ վարակի որևէ դեպք չի գրանցվել: Հունվարի վերջից փակվել էին սահմանները, դադարեցվել էր դպրոցների աշխատանքը, համազգային կարանտին էր հայտարարվել։ |tert.am|

10:15- Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի թեստավորումն անվճար են դարձնում`հակահամաճարակային սահմանափակումները թույլացնելուց հետո վարակման դեպքերի թվի աճով պայմանավորված։ |Reuters| |tert.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․07․20 (թարմացվող)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով