20։05- Հուլիսի 26-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 956 քաղաքացի, նրանցից 279-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Կորոնավիրուսից առողջացել է Շիրակի մարզի 445 բնակիչ: Արձանագրվել է մահվան 35 դեպք։ [Շիրակի մարզպետարան]
11:07- ԱՀ-ում COVID-19-ը հաստատվել է 9 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր։ Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:
Դժբախտաբար, 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ունենք առողջացման 1 դեպք: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]
11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10:50- Թարմացվել է 26.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 37317 (+321)
Առողջացածներ – 26478 (+235)
Փաստացի բուժվողներ -9914
Ընդհանուր թեստեր – 157152 (+1,488)
Մահվան ելքեր – 705 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –220 [ՀՀ ԱՆ]