Հուլիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 321 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 37317։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում ապաքինվել է 235 մարդ, այսպիսով՝ առողջացածների ընդհանուր թիվը 26478 է։ Փաստացի բուժվող է համարվում 9914 մարդ։
Կատարվել է 1,488 նոր թեստ, ընդհանուր թեստերի քանակը 157 152 է։
Նախորդ մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է ևս հինգ մարդ, մահվան ելքերի թիվը 705 է։ Այլ պատճառով մահվան նոր դեպքեր չեն գրանցվել։
Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։