18։32- ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում , որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Որոշումն ուժի մեջ է ժամը 18-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը: |24news.am|
18։19- Այսօր ՇՎՏՄ-ն խախտումներ է արձանագրել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Իջևան քաղաքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում։ Արթիկում 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը:
12։23- ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի: [Արցախ տեղեկատվական շտաբ]
11։02-Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: [ՀՀ ԱՆ]
10։53- 25.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 36996 (+383)
Առողջացածներ – 26243(+509)
Փաստացի բուժվողներ -9833
Ընդհանուր թեստեր – 155664(+1850)
Մահվան ելքեր – 700(+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –220(+2) [ՀՀ ԱՆ]