Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստատեսության եթերում նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում բացահայտվել է վարակի 2316  նոր դեպք: Մահացել է 195 մարդ:

Փետրվարի 19-ից սկսած՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 839-ի, մահացել է 15 484 մարդ:  Այս պահին առողջացածների թիվը հասել է 251 319-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով