Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․07․20 (թարմացվող)

20։43- ԵՄ ֆինանսավորման և ԱՀԿ-ի ջանքերի միջոցով Վրաստան է ուղարկվել անհատական պաշտպանության շուրջ 1,5 միլիոն միջոց, որում ներառվել են 13 200 պաշտպանիչ ակնոց, 30 000 բժշկական պաշտպանիչ հագուստ, 1 միլիոն բժշկական դիմակ, 328 000 ռեսպիրատոր և այլ բժշկական իրեր: |tert.am|

 

20։11- Ղրղզստանի նախագահը հայտարարել է, որ երկրում հուլիսի 30-ին կանցկացվի ազգային սգի օր՝ կորոնավիրուսային վարակի հետեւանքով զոհված քաղաքացիների հիշատակին։ |news.am|

 

19։50- Այսօր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 321 դեպք է արձանագրվել: Միաժամանակ, 535 մարդ առողջացել է, 8-ը՝ մահացել է: Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 29,633 դեպք, վարակից մահացել է 408 մարդ։ |factor.am|

 

18։12- Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որի մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ իր նոր թեստը բացասական է եղել: |armenpress.am|

 

14։01- Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները, այդ թվում սահմանային ստուգումները` կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների վտանգը կանխելու համար:Ֆրանսիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 1130 դեպք, հայտնաբերվել է 11 նոր օջախ: 
Իսպանիայում անցած 24 ժամում գրանցվել է վարակի 922 նոր դեպք, մեծ մասը` մայրաքաղաքում, Կատալոնիայում և Արագոնում:
Գերմանիայում  երեկ 815 դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի սկզբից ի վեր: |azatutyun.am|

13։03- Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։ Ընդհանուր առմամբ երկրում հաստավել է կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք, մահացել է 13 192 քաղաքացի, ապաքինվել՝ 597 140-ը։ |armenpress.am|

12։59- Վրաստանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է արձանագրվել, 5 վարակված ապաքինվել է: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1117 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 917: Կարանտինի ռեժիմում է 6 186 մարդ:  Կորոնավիրուսով վարակվածներից 2-ը բուժաշխատողներ են: |aliq.ge|

11։16- Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 15,7 միլիոնը, հիվանդությունից մահացել է մոտ 640 հազար մարդ, բուժվել է ավելի քան 9 միլիոնը։
Վարակվածների թվով առաջին երեք հորիզոնականները շարունակում են զբաղեցնել Միացյալ Նահանգներ, Բրազիլիան և Հնդկաստանը՝ համապատասխանաբար 4,1 միլիոն, 2,3 միլիոն և 1,3 միլիոն: Մահացության ցուցանիշով ևս ԱՄՆ-ը առաջինն է՝ շուրջ 145,5 հազար, հաջորդում են Բրազիլիան՝ 85,2 հազար, և Մեծ Բրիտանիան՝ 45,7 հազար: |azatutyun.am|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով