armtimes.com: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 1-ին կայանալիք Երևան-Մոսկվա չվերթի վերաբերյալ:
Ըստ դեսպանության, նախնական ժամանակացույցի համաձայն, թռիչքը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Երևանի ժամանակով 16:30-ին:
«Նշված չվերթից օգտվելու իրավունք կունենան միայն Մոսկվայի, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգայի մարզեի բնակիչները:
Տեղերի քանակը սահմանափակ է: Նախապես պետք է գրանցվել https://www.gosuslugi.ru/395443/1 հասցեով»,-ասված է դեսպանության Ֆեյսբուքի հայտարարության մեջ: