Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։՛Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով